Մարսելո Բրոզովիչը վերջնական որոշում է կայացրել

«Ինտերի» կիսապաշտպան Մարսելո Բրոզովիչը առաջարկներ ունի ՊՍԺ-ից և «Բարսելոնայից»:

Սակայն 29-ամյա խորվաթը որոշել է մնալ Իտալիայում և երկարաձգել պայմանագիրը միլանյան ակումբի հետ, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։

Պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2026 թվականը։ Բրոզովիչը նոր պայմանագրով տարեկան կվաստակի 6 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Մարսելո Բրոզովիչը «ներաձուրիի» կազմում անցկացրել է 37 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: