«Մանչեսթեր Յունայթեդը» գլխավոր մարզչի պաշտոնի համար 5 թեկնածու ունի

«Մանչեսթեր Յունայթեդը» կազմել է այն մարզիչների կարճ ցուցակը, ովքեր այս ամռանը կարող են փոխարինել Ռալֆ Ռանգնիկին գլխավոր մարզչի պաշտոնում: Այս մասին հայտնում է The Guardian-ը։

Աղբյուրի համաձայն՝ շորթ ցանկում են «Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը, Խուլեն Լոպետեգին («Սևիլիա»), Մաուրիսիո Պոչետինոն (ՊՍԺ), Էրիկ տեն Հագը (Այաքս) և Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն։

Էնրիկեի նշանակումն ամենաքիչն է հավանական, քանի որ «Կարմիր ֆուրիան» պետք է խաղա 2022 թվականի աշխարհի առաջնությունում, իսկ մանկունիանցիները ցանկանում եմ, որպեսզի նոր մարզիչը սկսի աշխատանքը մինչև ԱՊԼ-ի 2021/22 մրցաշրջանի մեկնարկը: