Կրիշտիանու Ռոնալդուն 2010 թվականից ի վեր առաջին անգամ կարող է մրցաշրջանն ավարտել առանց տիտղոսի

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է ընթացիկ մրցաշրջանն ավարտել առանց ոչ մի մրցաշարում հաղթելու։

Վերջին անգամ պորտուգալացին մրցաշրջանն ավարտել է առանց տիտղոսներ նվաճելու 12 տարի առաջ՝ «Ռեալում» իր առաջին մրցաշրջանում:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդն» այս մրցաշրջանում արդեն դուրս է մնացել Չեմպիոնների Լիգայից, Անգլիայի գավաթից և լիգայի գավաթից։ Պրեմիեր Լիգայի ավարտից 9 տուր առաջ «Յունայթեդը» զբաղեցնում է 5-րդ տեղը՝ առաջատարից հետ մնալով 20 միավորով։

Հավելենք, որ ընդհանուր առմամբ 37-ամյա Ռոնալդուն ակումբային մակարդակում 30 տիտղոս է նվաճել կարիերայում: