«Յուվենտուսը» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը թիմի պաշտպանի հետ

«Յուվենտուսը» պատրաստ է երկարաձգել պայմանագիրը պաշտպան Դանիլոյի հետ։

Թուրինյան ակումբը 30-ամյա բրազիլացուն պայմանագիր կառաջարկի մինչև 2026 թվականը, հայտնում է Tuttosport-ը:

Դանիլոյի գործող պայմանագիրը Յուվեի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի ամառ։

Պաշտպանը իտալական ակումբ է տեղափոխվել 2019 թվականի ամռանը «Մանչեսթեր Սիթիից» 37 միլիոն եվրոյի դիմաց։

Այս մրցաշրջանում Դանիլոն բոլոր մրցաշարերում անցկացրել է 22 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։