Հենրիխ Մխիթարյանը պահանջ է ներկայացրել «Ռոմայի» ղեկավարությանը

Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» հետ պայմանագրի երկարաձգման համար սկսած բանակցություններում առաջադրել է իր պայմանները՝ հայտնում է իտալական Corriere della Sera-ն:

Աղբյուրի տեղեկություններով, Հայաստանի հավաքականի նախկին ավագը ցանկանում է ստանալ տարեկան 4 միլիոն եվրո աշխատավարձ, նա համաձայն չէ աշխատավարձի կրճատման:

Հաղորդվում է, որ «Ռոման» ցանկանում է Հենրիխի հետ կնքել 2 տարվա պայմանագիր:

«Ռոմայի» հետ գործող պայմանագրի ժամկետը կավարտվի գալիք ամռանը:

Հիշեցնենք՝ 33-ամյա կիսապաշտպանը «Ռոմայի» կազմում ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 34 հանդիպում, դարձել 3 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: