Կրիշտիանու Ռոնալդու. «Սա հնարավորություն է ցույց տալու աշխարհին, թե ինչու են «Օլդ Թրաֆորդը» անվանում «Երազանքի թատրոն»

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է Մադրիդի «Ատլետիկոյի» հետ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչի այսօրվա պատասխան խաղի մասին։

«Այսօր այն օրերից մեկն է, որին բոլորս սպասել ենք։ Սա հնարավորություն է ցույց տալու աշխարհին, թե ինչու են «Օլդ Թրաֆորդը» անվանում «Երազանքի թատրոն»։

Եկե՛ք ստեղծենք այն ցնցող մթնոլորտը, որին բոլորս սովոր ենք եկե՛ք պաշտպանենք Չեմպիոնների Լիգայում հաղթելու մասին մեր երազանքը։

Մենք «Մանչեսթեր Յունայթեդն» ենք։ Եկե՛ք միասին անենք դա»,- ինստագրամյան իր էջում գրել է պորտուգալացին։

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Ատլետիկո» հանդիպումը մեկնարկելու է այսօր՝ Երևանի ժամանակով  կեսգիշերին։ Թիմերի միջև առաջին խաղը ավարտվել է 1։1 հաշվով։