Վինիսիուս Ժունիորը և Մադրիդի «Ռեալը» մրցաշրջանի ավարտին բանակցություններ կսկսեն

Մադրիդի «Ռեալը» թիմի ֆուտբոլիստ Վինիսիուս Ժունիորին նոր պայմանագիր կառաջարկի, ակումբը գոհ է բրազիլացու խաղից:

Այս պահին մադրիդյան ակումբը պայմանագիր է նախապատրաստում, կողմերի միջև բանակցությունները տեղի կունենան մրցաշրջանի ավարտին։

Վինիսիուսի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը:

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենինո Պերեսը ցանկանում է, որ Վինիսիուսը խաղա Կիլիան Մբապպեի հետ որքան հնարավոր է երկար: