Պաշտպան Սերխիո Ռամոսը ցանկանում է այս ամռանը հեռանալ ՊՍԺ-ից, հայտնում է AS-ը։
Փարիզյան ակումբը դիտարկում է 35-ամյա խաղացողի հետ պայմանագիրը խզելու տարբերակը։ Ֆրանսիական գրանդի ղեկավարությունը մտահոգված է Ռամոսի առողջական վիճակով և ֆիզիկական պատրաստվածությամբ։
Հիշեցնենք, որ պաշտպանը նախորդ ամռանն է Մադրիդի «Ռեալից» անվճար տեղափոխվել ՊՍԺ: Այդ ժամանակից ի վեր առողջական խնդիրների պատճառով իսպանացի ֆուտբոլիստը ընդամենը 5 խաղ է անցկացրել թիմի կազմում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Լոս Անջելես Գելեքսին» արդեն կապ է հաստատել Ռամոսի շրջապատի հետ, ում պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2023 թվականը: