«Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն պատրաստ է աշխատավարձի կրճատման՝ «Ինտեր» վերադառնալու համար։
Ըստ Gazzetta.it-ի՝ բելգիացի ֆուտբոլիստը միլանյան ակումբ կարող է տեղափոխվել վարձակալական հիմունքներով:
Այս իրավիճակի զարգացումը կախված է այն բանից, թե արդյոք Ռոման Աբրամովիչը կվաճառի «Չելսին» և Մարինա Գրանովսկայան կպահպանի մարզական տնօրենի պաշտոնը։
28-ամյա հարձակվողը «Չելսիի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 31 խաղում դարձել է 11 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։