«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը խոսել է թիմի վինգեր Ջեյդոն Սանչոյի ադապտացիայի մասին։
21-ամյա ֆուտբոլիստը անգլիական ակումբ է տեղափոխվել 2021 թվականին՝ Դորտմունդի «Բորուսիայից»՝ 73 միլիոն ֆունտի դիմաց։
«Նրա համար մեծ գումար են վճարել։ «Երբ նման գումար ես վճարում, ֆուտբոլիստը պետք է հանդես գա շատ բարձր մակարդակով:
Այնուամենայնիվ, մենք բոլորս մարդ ենք։ Միայն այն պատճառով, որ նրա տրանսֆերը մեծ գումար արժե, չի նշանակում, որ նա պետք է անմիջապես ցույց տա ամենաբարձր կարգը:
Ջեյդոնն ինձ ասաց, որ իր համար մեծ խնդիր էր լիգայի խիտ գրաֆիկին և ֆիզիկական պահանջներին ընտելանալը: Այժմ դա նրա մոտ ստացվում է։ Ուրախ եմ տեսնել, որ նա այժմ խաղում է այդպիսի մակարդակով»,- Ռանգնիկի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: