«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է անգլիական Պրեմիեր Լիգայի 29-րդ տուրի խաղում «Քրիսթալ Փելասի» հետ ոչ-ոքի արդյունքը (0:0):
«Մենք շատ լավ խաղացինք: Մի քանի սխալ թույլ տվեցինք, բայց ընդհանուր առմամբ հիանալի խաղացինք:
Ֆուտբոլում բախտ հասկացություն չկա։ Պետք էր գոլ խփել, իսկ մենք դա չարեցինք: Մենք այնպես էինք խաղում, որպեսզի գոլեր խփենք ու հնարավորինս քիչ գոլ բաց թողնենք։ Որոշ խնդիրներ առաջացան։ Սակայն այն տղաները, ովքեր խաղադաշտ դուրս եկան, լավ խաղացին, այդ պատճառով ես փոխարինումներ չարեցի:
Մեր սխալը նրանում էր, որ գոլ չխփեցինք։ Սակայն ես շատ գոհ եմ թիմի ցուցադրած խաղից»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC-ն։