«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը որոշել է քանդել «Օլդ Թրաֆորդը»

«Մանչեսթեր Յունայթեդի» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտը կարող է քանդվել, դրա փոխարեն կարող է նորը կառուցվել, հայտնում է The Telegraph-ը։

Ըստ աղբյուրի, եթե ​​մարզադաշտը քանդվի, «Մանչեսթեր Յունայթեդը» նախատեսում է նորը կառուցել՝ 90 հազար նստատեղով։

Տարածքում կլինի նաև փոքր մարզադաշտ՝ կանանց հավաքականի խաղերի համար։

Նոր մարզադաշտի կառուցումը կարող է տևել 2-3 տարի, սակայն «Մանչեսթեր Յունայթեդը» տնային խաղերի համար այլընտրանքային ստադիոն դեռ չի ընտրել։

Բացի դրանից, տարբերակներ են դիտարկվում ստադիոնի հարավային տրիբունայի ընդլայնման, մարզադաշտի մնացած հատվածի հիմնանորոգման և մարզադաշտի ամբողջական վերանորոգման համար:

«Օլդ Թրաֆորդը» կառուցվել է 1909 թվականին։ Այժմ մարզադաշտը կարող է ընդունել 74994 հանդիսական։