«Մալյորկայի» երկրպագուները վիրավորել են Վինիսիուս Ժունիորին

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Վինիսիուս Ժունիորը ռասիզմի զոհ է դարձել։

Լա Լիգայի «Մալյորկայի» դեմ արտագնա հանդիպման ժամանակ (3:0) բրազիլացուն վիրավորել են տեղի երկրպագուները։

«Գնա բանան հավաքիր», – բղավել են Մալյորկայի երկրպագուները սևամորթ ֆուտբոլիստի վրա:

Վինիսիուսին առաջին անգամը չէ, որ վիրավորում են ռասայական ատելության հիմքով։

Դա տեղի է ունեցել նաև 2021 թվականի հոկտեմբերին «Կամպ Նոուում» կայացած «Բարսելոնայի» դեմ հանդիպման ժամանակ։