Կարիմ Բենզեման և Ֆերլան Մենդին կարող են բաց թողնել մարտի 20-ին կայանալիք «Բարսելոնայի» դեմ հանդիպումը։
Երկու ֆուտբոլիստներն էլ մկանային խնդիրներ ունեն, հայտնում է Marca-ն: Հարձակվողի դեպքում խոսքը սրունքի մկանի վնասվածքի մասին է։
Վաղը ֆուտբոլիստները բուժզննում կանցնեն, սակայն նրանց մասնակցությունը խաղին քիչ հավանական է։
«Ռեալը» չի շտապեցնի ֆուտբոլիստների վերականգնման գործընթացը, ակումբը ցանկանում է, որ նրանք լավ մարզավիճակում լինեն Չեմպիոնների Լիգայի համար։