Լիոնել Մեսսին չի վերադառնա «Բարսելոնա»

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին դեռևս չի վերադառնա «Բարսելոնա», պնդում է AS-ը։

Ըստ աղբյուրի՝ օգոստոսի 8-ից ի վեր արգենտինացի ֆուտբոլիստի ընտանիքի և կատալոնական ակումբի ներկայիս ղեկավարության միջև կապ չկա: Բացի այդ, Լիոնելի և «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի միջև փոխհարաբերությունները «սառն» են համարվում:

Չնայած Չեմպիոնների Լիգայից դուրս մնալուն՝ Մեսսին չի պատրաստվում հեռանալ և մտադիր է մինչև երկամյա պայմանագրի ավարտը խաղալ Ֆրանսիայում։ 34-ամյա խաղացողը ցանկանում է ապացուցել, որ փարիզյան ակումբն իզուր չէ պայմանագիր կնքել իր հետ: