Կևին դե Բրույնեն խոսել է «Լիվերպուլի» հետ ԱՊԼ-ի չեմպիոնական պայքարի մասին

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն մեկնաբանել է «Լիվերպուլի» հետ անգլիական Պրեմիեր Լիգայի չեմպիոնական մրցավազքը։

«Երկու թիմերն էլ լավ ընթացք ունեն: Մենք կարող ենք պարտվել ինչ-որ խաղում, բայց նրանք ևս կարող են, ես նրանց չեմ հետևում։ Այս պայքարը երբեք չի ավարտվի, այդպես չէ՞: Մենք ստիպում ենք միմյանց ավելի լավը դառնալ: Մեզ մնում է միայն փորձել հաղթել խաղերում»,- Դե Բրույնեի խոսքերն է մեջբերում As-ը:

2021/22 մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» 29 տուրից հետո 70 միավորով գլխավորում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը։ «Լիվերպուլը» մեկ խաղ պակաս անցկացնելով՝ 66 միավորով 2-րդ տեղում է։