Կարիմ Բենզեման՝ ֆրանսիացի ֆուտբոլիստների շրջանում պատմության լավագույն ռմբարկու

Մարտի 14-ին Մադրիդի «Ռեալն» Իսպանիայի առաջնության 28-րդ տուրում հյուրընկալվելիս խոշոր հաշվով հաղթանակ տարավ «Մալյորկայի» նկատմամբ (3:0):

«Սերուցքայինների» կազմում դուբլի հեղինակ դարձավ հարձակվող Կարիմ Բենզեման։ Այժմ նա իր կարիերայում 413 գոլ ունի ակումբային մակարդակում և ազգային հավաքականի կազմում:

Այսպիսով, Բենզեման դարձավ ֆրանսիացի ֆուտբոլիստների շրջանում պատմության լավագույն ռմբարկու՝ գերազանցելով Թիերի Անրիին (411):

Հարկ է նշել, որ 411 գոլ խփելու համար Անրիից պահանջվել էր 917 խաղ, իսկ Բենզեմայից՝ 843։