Ջորջիո Կյելինի. «Իբրան մի քանի «Ոսկե գնդակ» կնվաճեր, եթե նրանք չխաղային»

Ջորջիո Կյելինին կարծում է, որ Զլատան Իբրահիմովիչն արժանի էր մի քանի «Ոսկե գնդակ» նվաճելուն:

«Նախկինում Իբրահիմովիչն իմ ամենաուժեղ մրցակիցն էր։

Նրա բախտը չի բերել՝ խաղալու Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի դարաշրջանում, քանի որ Իբրան մի քանի «Ոսկե գնդակ» կնվաճեր, եթե նրանք չխաղային»,- The Times-ին ասել է «Յուվենտուսի» պաշտպանը: