Չիրո Իմոբիլեն՝ Ա Սերիայում «Լացիոյի» պատմության լավագույն ռմբարկու

Մարտի 14-ին «Լացիոն» հաղթեց Ա Սերիայի հետնապահներից մեկին՝ «Վենեցիային»։ Հռոմում կայացած հանդիպումն ավարտվեց 1:0 հաշվով։

Միակ գոլը 58-րդ րոպեին 11-մետրանոցից խփեց հարձակվող Չիրո Իմոբիլեն։ 32-ամյա խաղացողն այժմ իր ակտիվում 144 գոլ ունի «Լացիոյի» կազմում Ա Սերիայում: Այսպիսով, նա Իտալիայի առաջնությունում գոլերի թվով նոր ակումբային ռեկորդ է սահմանել՝ գերազանցելով Սիլվիո Պիոլային:

Հավելենք, որ Պիոլան 1934-1943 թվականներին անցկացրած 156 խաղում խփել է 143 գոլ։ Իմոբիլեից պահանջվել է 201 խաղ՝ 144 գոլ խփելու համար։