«Չելսիի» մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել՝ ակումբի նկատմամբ կիրառված պատժամիջոցների վերաբերյալ

«Չելսիի» մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել՝ կապված Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից սահմանված պատժամիջոցների հետ։

Ակումբը կառավարությանը հորդորել է երկրպագուներին տնային խաղերի տոմսեր գնելու հնարավորություն ընձեռել։

«Մենք տեղյակ ենք ծագած խնդրի հետ կապված մեր երկրպագուների հիասթափության բարձր մակարդակի մասին, և անում ենք ամեն ինչ, որպեսզի հնարավորինս շուտ լուծենք ստեղծված խնդիրը», – ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ մարտի 10-ին «Չելսիին» արգելվեց տնային հանդիպումների տոմսերի վաճառքը՝ ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչի նկատմամբ կիրառված պատժամիջոցների պատճառով։ Բացի այդ, լոնդոնյան ակումբին արգելվել է վաճառել և գնել նոր ֆուտբոլիստներ։