Չավի. ««Գալաթասարայի» հետ հանդիպմանը կփորձենք հանդես գալ մարտական ​​կազմով որպեսզի հաղթենք Թուրքիայում»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին Լա լիգայի «Օսասունայի» դեմ խաղում (4:0) հաղթելուց հետո խոսել է «Գալաթասարայի» հետ Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղից ունեցած սպասելիքների մասին։

«Առաջին հանդիպումից առաջ մենք կենտրոնացած չէինք։ Երբ դուք թուլացած եք, հաղթանակները անցնում են ձեր կողքով: «Օսասունայի» դեմ տղաները լավ խաղ ցուցադրեցին: Ինձ համար դա լավագույն ելույթներից մեկն էր այն պահից, երբ ես մարզիչ դարձա:

«Գալաթասարայի» հետ հանդիպմանը կփորձենք հանդես գալ մարտական ​​կազմով որպեսզի հաղթենք Թուրքիայում» ,- Չավիի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։