Ռալֆ Ռանգնիկ. «Նման խաղով Ռոնալդուն կարող է առաջատար լինել»

Ռալֆ Ռանգնիկը բարձր է գնահատել Կրիշտիանու Ռոնալդուի խաղային մակարդակը:

«Իհարկե, նա կարևոր է մեզ համար: Հաշվի առնելով նրա հեղինակությունը՝ Կրիշը, անշուշտ,լուրջ ազդեցություն ունի թիմի վրա:

Նման խաղով Ռոնալդուն կարող է առաջատար լինել։ Ես դա նրան ասում եմ ակումբ գալուց ի վեր:

Նման խաղով նա կարող է լինել թիմի շարժիչներից մեկը»,- ​​ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչը: