Պատրիկ Վիեյրա. «Աբրամովիչի դարաշրջանը «Չելսիում» կարելի է դրական համարել»

«Քրիսթալ Փելասի» գլխավոր մարզիչ և «Արսենալի» նախկին կիսապաշտպան Պատրիկ Վիեյրան կարծում է, որ «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը շատ բան է արել անգլիական և համաշխարհային ֆուտբոլի համար:

«Ուղղակի նայեք, թե ինչ արդյունքներ է գրանցել «Չելսին» վերջին 20 տարում: Այնպես որ, իհարկե, Աբրամովիչի դարաշրջանը «Չելսիում» կարելի է դրական համարել»,- Վիեյրայի խոսքերն է մեջբերում Mirror-ը։