«Պարի Սեն Ժերմենը» պատրաստ է քննարկել բրազիլացի հարձակվող Նեյմարին վաճառելու հարցը, հայտնում է Telefoot-ը:
Ըստ աղբյուրի՝ փարիզցիները չեն պահի 30-ամյա բրազիլացուն, եթե նրա տրանսֆերի դիմաց պատշաճ գումար ստանան։
Այնուամենայնիվ, ՊՍԺ-ի ղեկավարությունը մտավախություն ունի, որ Նեյմարի ֆինանսական պահանջները կարող են վախեցնել ֆուտբոլիստի պոտենցիալ գնորդներին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ եվրոպական մրցաշարերում հերթական ֆիասկոյից հետո ՊՍԺ-ի ղեկավարությունը մտադիր է վերանայել ակումբի զարգացման նախագիծը։
Փարիզցիների զարգացման նոր վեկտորի գլխավոր կետերից մեկը կարող է լինել բրազիլացի հարձակվող Նեյմարի հեռանալը: