Ջորջիո Կյելինին հույս ունի, որ «Յուվենտուսը» կհաղթի Չեմպիոնների Լիգայում

Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Ջորջիո Կյելինին հայտարարել է, որ ցանկանում է կարիերայի ընթացքում գոնե մեկ անգամ հաղթել Չեմպիոնների Լիգայում։

«Չեմպիոնների Լիգան մրցաշար է, որում մենք չենք հաղթել 1996 թվականից ի վեր, և ես ցանկանում եմ շտկել իրավիճակը:

Ամեն տարի մենք մոտ ենք հաղթանակին, բայց միշտ ինչ որ բան պակասում է։

Վերջին երեք տարում մեզ պայքարից դուրս թողեցին «Պորտուն», «Լիոնը» և «Այաքսը»։ Բարդ է, բայց այս տարի մենք կարող ենք կրկին փորձել»,- ասել է պաշտպանը։