Կառլո Անչելոտտի. «Երբ Մոդրիչը, Կազեմիրոն և Կրոսը ավարտեն ելույթները, նա կդառնա լավագույնը աշխարհում»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին բարձր է գնահատել կիսապաշտպան Էդուարդո Կամավինգայի դերը մադրիդյան ակումբում։

«Նա այս թիմի ներկան ու ապագան է: Դա պարզ է և Կամավինգայի և ակումբի համար:

Երբ Մոդրիչը, Կազեմիրոն և Կրոսը ավարտեն ելույթները, նա կդառնա լավագույնը աշխարհում»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Այս մրցաշրջանում Կամավինգան Լա Լիգայում անցկացրել է 17 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ։ Մադրիդի «Ռեալը» 63 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։