«Բարսելոնան» Գավիի և Ռոնալդ Արաուխոյի հետ նոր պայմանագրեր կնքելու հետ կապված խնդիրներ ունի:
Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն՝ կատալոնական ակումբը խոստովանում է, որ կողմերը ոչ միայն մոտ չեն համաձայնագրի ժամկետի երկարաձգմանը, այլև բանակցությունների ընթացքում ամբողջությամբ փակուղի են մտել։
Միևնույն ժամանակ, նշվում է, որ և՛ 17-ամյա կիսապաշտպանի, և՛ 23-ամյա պաշտպանի համար «Բարսայում» կարիերան շարունակելն առաջնահերթություն է՝ չնայած այլ ակումբների հետաքրքրությանը։
Բանակցությունների ընթացքի վրա ազդող գործոններից մեկը մրցաշրջանի այս հատվածում նշանակալի հանդիպումների վրա կենտրոնանալու անհրաժեշտությունն է։
«Բարսելոնան» ակնկալում է, որ Գավիի պայմանագիրն ավելի հեշտ կլինի երկարաձգել, քան Արաուխոյինը, քանի որ վերջինս գտնվում է «Մանչեսթեր Յունայթեդի» լուրջ ճնշման տակ: