Լա Լիգայի 28-րդ տուրի «Օսասունայի» դեմ հաղթական խաղը նշանավորվեց, ևս մեկ կարևոր իրադարձությամբ:
«Բարսելոնան» այս խաղում գերազանցել է Մադրիդի «Ռեալի» գրանցած ռեկորդներից մեկը։
Opta-ի փոխանցմամբ՝«Օսասունայի» դարպասը 75-րդ րոպեին գրաված Ռիկի Պուչը դարձել է 22-րդ ֆուտբոլիստը, որը «կապտանռնագույնների» կազմում գոլի հեղինակ է դարձել Լա Լիգայի ընթացիկ առաջնությունում։ 2019/20 թվականների մրցաշրջանում «Արքայական ակումբի» կազմում աչքի էր ընկել 21 ֆուտբոլիստ։