Անտոնիո Կասանո. «Այժմ նա աշխարհի լավագույն դարպասապահն է»

Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն Մարկ-Անդրե տեր Շտեգենին անվանել է աշխարհի լավագույն դարպասապահ։

«Նա Նոյերի էվոլյուցիան է, ունի անհատականություն և չի վախենում ոտքերով խաղի ժամանակ սխալվելուց:

Ֆուտբոլի իմ տեսանկյունից Տեր Շտեգենն այժմ աշխարհի լավագույն դարպասապահն է»,- ասել է «Ռոմայի» և Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստը DAZN-ին: