«Վեսթ Հեմ Յունայթեդի» ուկրաինացի կիսապաշտպան Անդրեյ Յարմոլենկոն Անգլիայի Պրեմիեր Lիգայի 26-րդ տուրի «Ասթոն Վիլլայի» հետ հանդիպումից հետո կիսվել է հույզերով։
«Ինձ համար այնքան դժվար է հիմա մտածել ֆուտբոլի մասին՝ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել թիմակիցներիս, ովքեր ինձ աջակցել են այս ամբողջ ընթացքում, ամեն օր։
«Վեսթ Հեմի» երկրպագուները աջակցում են Ուկրաինային և ուկրաինացի ժողովրդին, և ես ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել բրիտանացիներին, քանի որ մենք զգում ենք ցուցաբերված աջակցությունը»,- Յարմոլենկոյի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։