«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, հայտնում է Manchester Evening News-ը։
Աղբյուրի համաձայն՝ պորտուգալացին բաց կթողնի «կարմիր սատանաների» հաջորդ խաղը Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Ատլետիկո» պատասխան հանդիպումը կկայանա վաղը՝ մարտի 15-ին։