Շաբաթ օրը՝ մարտի 12-ին, կայացավ Իտալիայի առաջնության 29-րդ տուրի «Միլան» – «Էմպոլի» հանդիպումը։ Այն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 1։0 հաշվով։
Ստեֆանո Պիոլին դարձավ յոթերորդ մարզիչը, ում թիմերը 600 գոլ են խփել Ա Սերիայում՝ մեկ հաղթանակի համար 3 միավորի դարաշրջանում:
Հիշեցնենք, որ 56-ամյա մասնագետը նախկինում մարզել է Ա Սերիայի այնպիսի ակումբներ, ինչպիսիք են «Սասուոլոն», «Կիևոն», «Պալերմոն», «Բոլոնյան», «Լացիոն», «Ինտերը» և «Ֆիորենտինան»:
«Ռոսոներիները» վաստակել են 63 միավոր և շարունակում են գլխավորել Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը՝ 5 միավորով գերազանցելով «Ինտերին»: «Ներաձուրիները» 2 խաղ պակաս են անցկացրել: