«Ռեալի» հայտացուցակը «Մալյորկայի» դեմ խաղի համար

Մարտի 15-ին՝ Երևանի ժամանակով կեսգիշերին, «Ռեալը» Լա լիգայի 28-րդ տուրի շրջանակում կմրցի «Մալյորկայի» հետ։

«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին ներկայացրել է թիմի հայտացուցակը։

Դարպասապահներ. Կուրտուա, Լունին, Ֆուիդիաս։

Պաշտպաններ. Կարվախալ, Միլիտաո, Ալաբա, Վալյեխո, Նաչո, Մարսելո, Մենդի։

Կիսապաշտպաններ. Կրոս, Մոդրիչ, Կազեմիրո, Վալվերդե, Լուկաս Վասկես, Դանի Սեբալյոս, Իսկո, Կամավինգա։

Հարձակվողներ. Ազար, Բենզեմա, Ասենսիո, Յովիչ, Բեյլ, Վինիսիուս Ժունիոր, Ռոդրիգո, Մարիանո։