Ըստ AS պարբերականի Մադրիդի «Ատլետիկոյի» ուրուգվայցի պաշտպան Խոսե Խիմենեսը չի խաղա Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ պատասխան խաղում։
Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստը ծնկի վնասվածք է ստացել Իսպանիայի առաջնության շրջանակում կայացած «Կադիսի» դեմ խաղում։
«Մանչեսթեր Յունայթեդ» – «Ատլետիկո» հանդիպումը կկայանա մարտի 15-ին։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով կեսգիշերին։