«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը ցանկանում է մնալ ԱՊԼ-ում

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը ծրագրում է մնալ Պրեմիեր Լիգայում, եթե նույնիսկ հեռանա ակումբից, հայտնում է Football Insider-ը։

Աղբյուրը պնդում է, որ 29-ամյա խաղացողը դեռ չի կարողանում համաձայնության գալ մերսիսայդյան ակումբի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ, որը լրանում է 2023 թվականի հունիսին, սակայն բանակցությունները շարունակվում են։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ եգիպտացի ֆուտբոլիստը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը ակումբի հետ:

Այսպիսով, եթե հարձակվողը, այնուամենայնիվ, որոշի հեռանալ «Լիվերպուլից», նա չի դիտարկի արտասահմանյան ակումբների տարբերակները՝ Անգլիայում մրցելույթները շարունակելու ցանկության պատճառով։