Ժոան Լապորտա. «Մենք գործարքներ չենք կնքի, որոնք կարող են վտանգի ենթարկել ակումբը»

Ժոան Լապորտան խոսել է «Բարսելոնայի» խնդիրների մասին Էրլինգ Հոլանդի տեղափոխության հարցում.

«Ղեկավարությունն աշխատում է թիմն ուժեղացնելու ուղղությամբ: Մենք ցանկանում ենք գործարքներ կնքել, բայց որոշ դժվարություններ կան:

Եթե ​​անգամ մեր ֆինանսական վիճակը կատարյալ  լիներ, միևնույն է, կլինեն գործարքներ, որոնք մենք չէինք կարողանա իրագործել։

Պետք է մտածենք ակումբը փրկելու մասին։ Մենք բարելավել ենք տնտեսական վիճակը, բայց պետք է ավարտին հասցնել դրա ուղղությամբ տարվող աշխատանքները։

Մենք գործարքներ չենք կնքի, որոնք կարող են վտանգի ենթարկել ակումբը»,- ասել է «Բարսելոնայի» նախագահը։