«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը հիվանդության պատճառով բաց է թողել Անգլիայի առաջնության 29-րդ տուրի՝ «Թոթենհեմի» դեմ հանդիպումը (3:2), հայտնում է The Athletic-ը։
Հարցականի տակ է նաև պորտուգալացի ֆուտբոլիստի մասնակցությունը Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի՝ «Ատլետիկոյի» դեմ պատասխան խաղում։
Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա խաղացողը «Յունայթեդի» կազմում անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ:
«Կարմիր սատանաները» մարտի 15-ին կմրցեն Մադրիդի «Ատլետիկոյի» հետ: Իսպանիայում կայացած առաջին հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով։