«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն Պրեմիեր Լիգայի հերթական տուրում «Մանչեսթեր Յունայթեդից» կրած պարտությունից (2:3) հետո կիսվել է իր մտքերով՝ առանձնացնելով հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի խաղը։
««Թոթենհեմը» պետք է շարունակի կատարելագործվել շատ առումներով։ Կարծում եմ, որ խաղադաշտում բարելավումները ակնհայտ են, քանի որ թիմը, ըստ իս, իսկապես լավ ֆուտբոլ ցուցադրեց և գոլային պահեր ստեղծեց:
Ռոնալդուն մի ֆուտբոլիստ է, ով միշտ վճռական է տրամադրված և այդպիսին է եղել իր ամբողջ կարիերայի ընթացքում: Այսօր երեկոյան նա ցույց տվեց, թե ինչպիսին է ինքը։ Առանց Կրիշտիանու Ռոնալդուի «Մանչեսթերի համար» դժվար կլիներ ոչ միայն հաղթել, այլև ոչ-ոքի խաղալ այս խաղում»,- Կոնտեի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։