Թեո Էրնանդես. «Մենք կարող ենք վերակենդանացնել «Միլանը»»

«Միլանի» պաշտպան Թեո Էրնանդեսը խոսել է իտալական ակումբում մրցելույթների մասին:

«Ես գտա ճիշտ ակումբը ճիշտ ժամանակին: Մենք որպես թիմ ավելի մեծ ապագա ունենք, մենք կարող ենք վերակենդանացնել «Միլանը»: Մեզ շրջապատող մարդիկ ևս հրաշալի են։ Այդ պատճառով էլ երկարաձգեցի պայմանագիրը մինչև 2026 թվականը։

Այստեղ ամեն ինչ կա՝ լավ կյանքի համար: Այժմ մենք պետք է տիտղոս նվաճենք։ Մենք պետք է դա անենք, որպեսզի «Միլանին» վերադարձնենք իր տեղը՝ բարձունք»,- ասել է Էրնանդեսը L’Equipe-ին տված հարցազրույցում: