Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան ճանաչվել է Լա Լիգայի փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է Իսպանիայի առաջնության պաշտոնական կայքը։
Դարպասապահը փետրվարին չորս խաղ է անցկացրել՝ բաց չթողնելով որևէ գնդակ։
Այս մրցաշրջանում Կուրտուան Լա Լիգայում անցկացրել է 27 հանդիպում, որոնցից 12-ում գնդակ բաց չի թողել: