ՊՍԺ-ի հարձակվողներ Լիոնել Մեսսին և Նեյմարը չեն պատրաստվում հեռանալ փարիզյան ակումբից, այս մասին թվիթերում հայտնել է լրագրող Ադրիեն Գրենյեն՝ հղում անելով L’Equipe-ին։
Ըստ աղբյուրի՝ հարձակվողները ՊՍԺ-ից հեռանալու ցանկություն չեն հայտնել։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ փարիզյան ակումբը ցանկանում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառել Նեյմարի տրանսֆերը 100 մլն եվրոյով։