Լեոնարդոն, ամենայն հավանականությամբ, կհեռանա ՊՍԺ-ի մարզական տնօրենի պաշտոնից մրցաշրջանի ավարտից հետո:
Ակումբի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին դժգոհ է ակումբի որոշ ֆուտբոլիստների խաղից, որոնց տրանսֆերների վրա աշխատել է պաշտոնյան։
Փարիզցիները լրջորեն ուժեղացրին կազմը մրցաշրջանից առաջ, սակայն Չեմպիոնների Լիգայից դուրս մնացին արդեն 1/8 եզրափակիչում՝ ընդհանուր հաշվով պարտվելով Մադրիդի «Ռեալին» (1:0, 1:3):
Կիլիան Մբապպեի պայմանագրի հետ կապված իրավիճակը նույնպես ազդել է Լեոնարդոյի հետ համագործակցությունը չշարունակելու որոշման վրա։