Լաուտարո Մարտինեսը կարող է հեռանալ «Ինտերից»

«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը կարող է կարիերան շարունակել ԱՊԼ-ում։

Inter Xtra-ի հաղորդմամբ՝ 24-ամյա արգենտինացու ծառայություններով  հետաքրքրված են «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Սիթին»

Երկու ակումբներն էլ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ առաջարկով հանդես կգան։

Մարտինեսի պայմանագիրն «Ինտերի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։

Transfermarkt-ը 80 մլն եվրո է գնահատում նրա շուկայական արժեքը։

Այս մրցաշրջանում Լաուտարոն 37 խաղում 16 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ է դարձել։