Կարիմ Բենզեմա. «Ցանկացել եմ, որ մարդիկ հիշեն ինձ և կարծում եմ, որ ճիշտ ուղու վրա եմ»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման ակումբի պատմության երրորդ լավագույն ռմբարկուն է։

«Դի Ստեֆանոյին գերազանցելը երազանք է, քանի որ նա «Ռեալի» լեգենդ է: Հիշում եմ, թե ինչպես նա ինձ գրկեց շնորհանդեսի՝ ժամանակ։

Ես շատ ուրախ եմ, որ նրա մակարդակի վրա եմ, և դա ինձ ուժ է տալիս էլ ավելի բարձրանալու։

Թիմում միշտ կան ֆուտբոլիստներ, ովքեր տարբերություն են ստեղծում, բայց միայնակ դա անել հնարավոր չէ: Ես ամեն օր քրտնաջան աշխատում եմ, այժմ ավելի քան երբևէ։

Եկել եմ այստեղ գավաթներ նվաճելու համար՝ չմտածելով, որ այդքան գոլ կխփեմ։

Ցանկացել եմ, որ մարդիկ հիշեն ինձ և կարծում եմ, որ ճիշտ ուղու վրա եմ», – ասել է Բենզեման։