Յուրգեն Կլոպը կողմ է Ռոման Աբրամովիչի նկատմամբ նշանակված սանկցիաներին

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը համակրում է «Չելսիի» իր գործընկեր Թոմաս Տուխելին, սակայն կարծում է, որ պատժամիջոցները, որոնք Մեծ Բրիտանիայի կառավարությունը սահմանել է «Չելսիի» և նրա սեփականատեր Ռոման Աբրամովիչի նկատմամբ, արդարացի են։

«Ես ճանաչում եմ Թոմաս Տուխելին, իհարկե, ես համակրում եմ նրան, և «Չելսիի» ողջ անձնակազմին, քանի որ սա ակնհայտորեն լավ իրավիճակ չէ։ Թիմը մեղավոր չէ կատարվածի մեջ:

Կարծում եմ, որ բրիտանական կառավարության որոշումը ճիշտ էր չնայած դա տհաճ է «Չելսիի» անձնակազմի ու երկրպագուների համար»,- Կլոպի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։