Հայտնի է՝ ով կլինի ՊՍԺ-ի նոր մարզական տնօրենը

«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ՊՍԺ-ի՝ մարզական տնօրենի պաշտոնը զբաղեցնելու առաջնային թեկնածուն է, հայտնում է RMC Sport-ը:

Ինքը՝ 72-ամյա մասնագետը, հետաքրքրված է փարիզյան ակումբում աշխատանքով։

Աղբյուրի տեղեկություններով՝ ֆրանսիական գրանդն ամեն դեպքում կբաժանվի ներկայիս մարզական տնօրեն Լեոնարդոյից։ Հաղորդվում է նաև, որ փարիզցիների ղեկավարությունը հույս ունի, որ Վենգերի հետ միասին կաշխատի Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Զինեդին Զիդանը։

ՊՍԺ-ն արդեն նախնական համաձայնության է եկել Զիդանի հետ, ով 2021/22 մրցաշրջանի վերջում կարող է փոխարինել թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին։

Այս պահին Վենգերն աշխատում է ՖԻՖԱ-ում՝ որպես գլոբալ ֆուտբոլի զարգացման ղեկավար։