Հայտնի է Պրեմիեր Լիգայի փետրվար ամսվա լավագույն մարզիչը

«Նյուքասլ Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էդի Հոուն ստացել է Պրեմիեր Լիգայի փետրվար ամսվա լավագույն մարզիչ մրցանակը, հայտնում է առաջնության պաշտոնական կայքը։

Վերջին չորս խաղերում նրա թիմը տարել է երեք հաղթանակ և մեկ ոչ-ոքի խաղացել:

Քվեարկության և արդյունքներով Հոուն գերազանցել է Յուրգեն Կլոպին (Լիվերպուլ), Միկել Արտետային (Արսենալ) և Ռալֆ Հասենհյուտլին (Սաութհեմփթոն)։

Հաուն նախկինում երեք անգամ ճանաչվել էր ամսվա լավագույն մարզիչ՝ «Բորնմտում»  աշխատելու ժամանակ: Նա «Նյուքասլի» հետ համագործակցում է 2021 թվականի նոյեմբերից: