Դիեգո Սիմեոնեն խոսել է «Ատլետիկոյի» տարած հաղթանակի մասին

«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է «Կադիսի» նկատմամբ տարած հաղթանակը. (2:1).

«Գլխավորն այն է, որ մենք հասել ենք ցանկալի արդյունքի։ Մինչև մրցաշրջանի ավարտը աստիճանաբար ավելի քիչ ժամանակ է մնում, ուստի հաղթանակը կարևոր է հատկապես հիմա։

«Կադիսը» զգալիորեն բարելավել է խաղը, նրանք մեզ համար խնդիրներ ստեղծեցին, սակայն մենք ավելի լավ խաղացինք և կարողացանք հաղթել, թեև գոլային պահեր գրեթե չկային»,- ասել է Սիմեոնեն։