Դևիդ Մոյես. «Տարիների ընթացքում Աբրամովիչը ֆանտաստիկ աշխատանք է կատարել ակումբի և երկրպագուների համար»

«Վեսթ Հեմի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը խոսել է «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչի նկատմամբ պատժամիջոցների կիրառման մասին։

«Անհավանական բարդ իրավիճակ է «Չելսիի» համար. Տարիների ընթացքում Աբրամովիչը ֆանտաստիկ աշխատանք է կատարել ակումբի և երկրպագուների համար:

Սա իսկապես սարսափելի իրավիճակ է։ Ոչ ոք չէր մտածում, որ մի օր նման բան կլինի»,- Դեյվիդ Մոյեսի խոսքերն է մեջբերում Football.London-ը։