Դավիդ Դե Խեան բաց կթողնի «Թոթենհեմի» դեմ հանդիպումը

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան չի մասնակցի Պրեմիեր Լիգայի 29-րդ տուրի՝ «Թոթենհեմի» դեմ հանդիպմանը։

Ըստ The Sun-ի՝ իսպանացին վարակվել է կորոնավիրուսով և ստիպված կլինի բաց թողնել հանդիպումը։

Սպասվում է, որ թիմի դարպասը կպաշտպանի Դին Հենդերսոնը։

«Մանչեսթեր Յունայթեդ»-«ԹոԹենհեմ» հանդիպումը կկայանա մարտի 12-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 21:30-ին։